Ռուսական АвтоВАЗ-ը արտադրության մեջ է մտցրել Lada Niva Sport սպորտային ավտոմեքենան: Տոլյատիի Avtograd news պորտալը, որը լավ ծանոթ է АвтоВАЗ -ի ներքին կյանքին, պնդում է, որ երկար սպասված Lada Niva Sport-ը վերջապես մտել է արտադրության, գրում է motor.ru-ն։
գործարանային Lada Sport ստորաբաժանումն արդեն հավաքել է սերիական բնութագրերով երկու ամենագնաց, որոնք ցուցադրվել են ռուսական ավտոհսկայի ղեկավար Մաքսիմ Սոկոլովին՝ Lada Sport Rosneft Raid մրցարշավորդային թիմին 2024 թվականի «Մետաքսի ճանապարհ» մարաթոնին ուղարկելու արարողության ժամանակ։ Սակայն նոր արտադրանքը դեռ պաշտոնապես չի ցուցադրվել։
Մոդելի մասին տեղեկությունը միայն ոչ պաշտոնական է. հայտնի է, որ ծալովի կափարիչի տակ կհայտնվի Lada Granta Sport-ի 122 ձիաուժ հզորությամբ 1,6 լիտրանոց շարժիչ, որը կհամալրվի երկու առանցքների սկավառակի արգելակներով։
Բնականաբար, կձևափոխվի նաև կախոցը և դրա մեջ կմտցնեն նոր հարվածամեղմիչներ և զսպանակներ։ Ըստ ամենայնի, կփոխվի նաև ղեկը, ինչի մասին սրահում ակնարկում է ղեկի նոր սյունակը։
Ավտոմեքենան աչքի կընկնի նոր անիվներով և թափքի ձևավորման նրբություններով՝ չհաշված տեղեկատվական նոր ցուցատախտակը։ Սպասվում է, որ Lada Sport ստորաբաժանման ամենագնացը վաճառքի կհանվի մինչև 2024 թվականի ավարտը, սակայն դրանք առայժմ սոսկ ենթադրություններ են։





























