Հնդկական բանակի երկու զինվոր և վեց զինյալ սպանվել են Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրում երկու առանձին հրազենային մարտերի ժամանակ, հայտնել է Xinhua գործակալությունը:

Կրակոցները հնչել են շաբաթ օրը Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրի վարչական կենտրոն Սրինագար քաղաքից 70 կմ հարավ ընկած Կուլգամ շրջանի երկու գյուղերում։

«Դիակների զննությամբ ձեռք բերված տվյալների՝ Կուլգամում երկու հրազենային մարտերի ժամանակ վեց զինյալ է սպանվել», - լրագրողներին հայտնել է շրջանի ոստիկանապետը:

Ոստիկանությունը հայտնել է, որ երկու գործողություններն էլ անցկացվել են հատուկ հետախուզական տվյալների հիման վրա, որոնք վկայում են նշված գյուղերում զինյալների ներկայության մասին: