Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյին հայտարարել է, որ խաղաղարար ոչ մի նախաձեռնություն չի կարող հիմնված լինել ռուսական նարատիվների վրա:

Կուլեբան նշել է, որ իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ հանդիպման ժամանակ նրան տեղեկացրել է առաջնագծում տիրող իրավիճակի, ինչպես նաև խաղաղության երկրորդ գագաթնաժողովի նախապատրաստման մասին։

Այդ համատեքստում Ուկրաինայի արտգործնախարարն ընդգծել է, որ ոչ մի խաղաղ նախաձեռնություն չի կարող հիմնված լինել ռուսական նարատիվների վրա։

«Ռուսաստանի վերջին հարձակումը Օխմատդիտի մանկական հիվանդանոցի վրա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Պուտինին զիջումներ անելը արդյունք չեն տալիս, քանի որ նա շարունակում է ձգտել պատերազմի, և մենք պետք է միասին աշխատենք՝ ստիպելու համար նրան համաձայնվել արդար և կայուն խաղաղության»,- Х-ի իր միկրոբլոգում գրել է Կուլեբան:

Նա հավելել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Կիև կատարած վերջին այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների զարգացման համար Կիևում քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հետագա համատեղ քայլերը։