Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե ակնկալում է, որ Ուկրաինայի դաշնակիցները չորեքշաբթի որոշում կընդունեն՝ լրացուցիչ F-16 ինքնաթիռներ տրամադրել Կիևի ռազմական գործողություններին օգնելու համար, հայտնել է Reuters-ը։ Դրա մասին Զելենսկին հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ իր թելեգրամյան տեսաուղերձում։

«Այսօր շարունակում ենք աշխատել Վաշինգտոնում։ Մասնավորապես, F-16 ինքնաթիռի վերաբերյալ շատ շուտով որոշում կըն դունվի։ Մենք ավելացնում ենք Ուկրաինային հասանելի ինքնաթիռների թիվը»,- ասել է նա։

Ուկրաինան երկար ժամանակ փնտրում է իր դաշնակիցներին՝ մատակարարելու համար F-16 կործանիչներ՝ ռուսական հեռահար հրթիռային հարձակումներից պաշտպանությունն ամրապնդելու համար:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի հայտարարել է, որ Նիդեռլանդներից և Դանիայից առաջին կործանիչներն արդեն ուղղարկվում են Ուկրաինա։

Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ F-16-ների համաձայնեցված քանակը բավարար չէ, և որ Ռուսաստանին դիմակայելու համար Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 128 կործանիչ։