Վենեսուելան սկսել է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի բանկերից հանել է ոսկին, եւ այն այժմ կպահվի երկրի կենտրոնական բանկում, ինչպես նաեւ «առավել կայուն» տնտեսությամբ երկրներում` Չինաստանում, Բրազիլիայում, Ռուսաստանում:
Associated Press-ի փոխանցմամբ, ոսկե սալիկների առաջին խմբաքանակը մայրաքաղաք Կարակասի օդանավակայան է ժամանել, որտեղից ուժեղացված հսկողության ներքո տեղափոխվել է կենտրոնական բանկ:
Ընդ որում, անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել. ոսկու տեղափոխումը հսկել են տանկերով:
Ավելի վաղ նախագահ Ուգո Չավեսը հայտնել էր, որ ոսկին վերադարձնելն ուղղված է երկրի ինքնավարության պաշտպանությանը, իսկ քննադատներն այդ քայլն անվանել էին ծախսատար եւ անօգուտ: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի բանկերից 211 տոննա ոսկի կտեղափոխվի:




























