Սքոթլադ Յարդը մտադիր է ամառային Օլիմպիադա -2012-ի անվտանգության ապահովման համար անօդաչու թռչող սարքեր օգտագործել:
Ինչպես հաղորդում է BBC-ին, լոնդոնյան ոստիկանությունը ներկայումս երկրի քաղավիացիայի գլխավոր վարչության հետ քննարկում է դրանց օդ բաց թողնմանը եւ դիտարկման տեսախցիկների տաղադրմանը վերաբերող հարցեր:
Ձեռնարկված անվտանգության խոշորամասշտաբ միջոցառման ժամանակ այդ սարքերը պետք է լինեն Սքոթլանդ Յարդի «երկնային աչքերը», փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հաղորդվում է, որ Օլիմպիադա-2012 անվտանգության ապահովման համար արդեն կան «Eurocopter EC145»-ի երեք ուղղաթիռներ` հագեցած բարձր հեռահարության տեսախցիկներով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիան հայտարարել էր, որ Օլիմպիադայի անվտանգության ապահավման համար պատրաստ է նաեւ «երկիր-երկինք» տեսակի հրթիռներ օգտագործել:




























