Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող ՎՈՒԱՄ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում փաստաթուղթ է ընդունվել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՎՈՒԱՄ ԽՎ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Էլտոն Մամեդովը: Նրա խոսքերով, ՎՈՒԱՄ ԽՎ նիստըԲալթիայի Ասամբլեայի պատվիրակության մասնակցությամբ արդյունավետ եւ պտղաբեր է անցել: Նստաշրջանի ընդանած կոմյունիկեի կետերից մեկում անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտությանը:

Մամեդովը հայտնել է, թե տարածաշրջանային անվտանգության տեսակետից ղարաբաղյան հակամարտությունը միշտ է օրակարգում է, եւ Ադրբեջանը ձգտում է, որ տվյալ խնդիրն իր լուծումը ստանա միջազգային կառույցների կողմից ընդունվող փասատթղթերում, հայտնում է 1news.az-ը: