Ֆինլանդիան ձեռնպահ է մնացել Չինաստանում արտադրված էլեկտրական մեքենաների (EV) նկատմամբ ժամանակավոր մաքսատուրքեր սահմանելու հարցով ԵՄ քվեարկության ժամանակ, հայտարարել է ԵՄ-ում Ֆինլանդիայի դեսպանատան ներկայացուցիչը։
Եվրահանձնաժողովը անդամ երկրներին հորդորել է Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների վրա ներկայում մինչև 37,6% մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ խորհրդակցական քվեարկություն անցկացնել. մի բան, որը խոշորագույն առևտրային հարցերում մեծացնում է լարվածությունը Պեկինի և ԵՄ-ի միջև:
Ֆինլանդիայի դեսպանատան պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ Ֆինլանդիան մաքսատուրքերի հարցում դեռևս չի կողմնորոշվել, քանի որ դրանք շուկաներում և գնագոյացման շղթաներում անորոշություն են ստեղծում:





























