Հատվածային պայքար փողոցային առեւտրի դեմ...

Տնտեսվարողների ներկայացուցիչներն իրենց ապրանքների ցուցադրման համար հաճախ դրանք դնում են խանութների առջեւ՝ մայթերն անանցանելի դարձնելով։

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունում, անօրինական փողոցային առեւտրի վերացման նպատակով քաղաքում Հանրային կարգի պահպանության ծառայությունը շարունակում է ամենօրյա ստուգումները ՀՀ ՆԳՆ ստորաբաժանումների հետ միասին։

Բազմաթիվ նախազգուշացումներից հետո Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տնտեսվարողների ներկայացուցիչներին տուգանել են, ապրանքը՝ առգրավել։

Նշենք, որ մայրաքաղաքի իշխանությունների «պայքարը» փողոցային առեւտրի դեմ խիստ հատվածային բնույթ է կրում։ Առեւտուրը բուռն ծաղկել է «թավշյա հեղափոխությունից» հետո եւ ակտիվորեն շարունակվոմ է մայրաքաղաքի բազմաթիվ անկյուններում։ Դրանում համոզվելու համար բավական է անցնել Մաշտոցի կենտրոնական պողոտայով։