Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 18-ի նիստում նյութական արժեքը որպես նվիրատվություն ընդունելու, հաշվառելու և ամրացնելու մասին որոշում կայացրեց:

Այս որոշումը պայմանավորված է «Նատալի Ֆարմ»-ի կողմից ՀՀ ՆԳ նախարարին հասցեագրված գրությամբ։ 

Ըստ այդմ, ՆԳՆ-ն, որն ունի դեղորայքի պահպանման համար համապատասխան պահեստարան, ցանկություն ունի որպես նվիրատվություն «Նատալի ֆարմ» ՍՊ ընկերությունից ընդունել 25 հազար հաբ Ռուսաստանի «Ֆարմազաշիտա» ՍՊԸ-ի արտադրության Կալիումի Յոդիդ 125մգ N 1 դեղը՝ ընդհանուր 400․000 հզ դրամ արժողությամբ, որի ծախսերն իրականացվելու է նվիրատու ընկերության ֆինանսական միջոցներով (դեղամիջոցը գրանցված չէ ՀՀ-ում)։ 

Խոսքը վերաբերում է Հայկական ատոմակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում, ինչպես նաև փրկարարական ու վթարի հետևանքների վերացման աշխատանքների դեպքում անհրաժեշտ դեղորայքի առկայությանը: