Իտալիայի իշխանությունները փորձում են պարզել երիտասարդ կնոջ ինքնությունը, որը հանգստյան օրերին Ֆլորենցիայում տեսնյութ է նկարել հռոմեական դիցաբանության գինու և գինեգործության աստծված Բաքոսի արձանի հետ համբուրվելով և սեռական ակտ նմանակելով, հայտնում է CNN-ը։

Երկրի մշակույթի նախարարությունը և Ֆլորենցիայի պաշտոնատար անձինք իրենց վրդովմունքն են հայտնել տեղի ունեցածի առնչությամբ, երբ լուսանկարները տարածվել են սոցիալական ցանցերում, իսկ Ֆլորենցիայի քաղաքապետարանն այդ արարքն անվանել է «սեքսի նմանակում»:

Ֆլորենցիայի քաղաքապետարանից հայտնել են, որ զբոսաշրջիկի ինքնությունը դեռ պարզված չէ, և ենթադրել են, որ նա «ամենայն հավանականությամբ, գինովցած է եղել»։

Քաղաքապետարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ անձը հաստատելու դեպքում երիտասարդ կինը կտուգանվի և ցմահ արգելել քաղաք մուտք գործել՝ ըստ երկրում մշակութային ժառանգության ցանկացած չարաշահումն արգելող կանոնակարգի:

Արձանը բնօրինակի ճշգրիտ պատճենն է, որը 16-րդ ստեղծել է դարում հելլենիստական ​​քանդակագործության և Միքելանջելոյի ստեղծագործությունների ազդեցությունը կրած և 1552 թվականին Ֆլորենցիայում բնակություն հաստատած քանդակագործ Ջամբոլոնիան։ Նրա բնօրինակ «Բաքոսը» պահվում է Ֆլորենցիայի կենտրոնի Բարջելլո թանգարանում։