Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է նշանակվել Սուրեն Վարոսյանը, ում վրա է դրվել վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը։ Այս մասին հայտնել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Հիշեցնենք, որ Քննաչկան կոմիտեն հայտնել էր Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում իրականացվող քննչական գործողությունների մասին։ Նշենք, որ մեղադրյալներից մեկը Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանն է, որի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։