Ռուսաստանն ամեն օր հարյուրից ավելի կառավարվող ավիառումբեր է արձակում  Ուկրաինայի վրա։ Ուկրաինային տրամադրված զենքի բավարար հեռահարությունը պատասխան կլինի Ռուսաստանի ահաբեկչությանը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է РБК-Украина-ն։

Զելենսկին մեկնաբանել է Ուկրաինայի գիշերային ռմբակոծությունը, որի ընթացքում Ռուսաստանը մոտ 40 անօդաչու է օգտագործել։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ ուկրաինացի պաշտպանները խոցել են անօդաչուների մեծ մասը։

Նա ասել է, որ ռուսաստանյան օդուժը օրական  հարյուրից ավելի ռումբեր է գցում Ուկրաինայի քաղաքների և գյուղերի, ինչպես նաև ռազմաճակատի դիրքերի ուղղությամբ։ Ուստի, Ուկրաինային հուսալի պաշտպանություն է անհրաժեշտ այդ ռումբերից։

«Սա իրատեսական է, եթե մենք ոչնչացնենք ռմբակիրները, այսինքն՝ Ռուսաստանի ռազմական օդուժը, որտեղ այն կա։ Մեր բավարար հառահարությունը պետք է արդարացի պատասխան լինի ռուսաստանյան ահաբեկչությանը։ Եվ բոլոր նրանք, ովքեր աջակցում են մեզ այս հարցում, աջակցում են ահաբեկչությունից պաշտպանությանը»,- նշել է Ուկրաինայի նախագահը։