Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի ջրամբարներում  40 մարդու դի է հայտնաբերվել, տեղեկացրել է ՌԴ ԱԻՆ-ը։

Նշվում է, որ դրանց թվում երկու երեխա կա։

Ջրահեղձների մարմինները, մասնավորապես, հայտնաբերվել են Բուրյաթիայի, Տիվայի, Բաշկորտոստանի, Ալթայի, Կրասնոյարսկի, Պերմի երկրամասերի, Մորդովիայի, Ռոստովի, Մուրմանսկի շրջանների ջրամբարներում։

Այս կապակցությամբ գերատեսչությունը կոչ է անում երկրի քաղաքացիներին չմեծացնել վիճակագրությունը և ջրում պահպանել անվտանգության կանոնները։