Վրաստանի առաջին նախագահի որդին՝ Ցոտնե Գամսախուրդիան, որ մեղադրվում է կանխամտածված սպանության փորձի մեջ, շարունակում է հացադուլը: Այդ ամսին հայտարարել է նրա փաստաբան Կետի Բեկաուրին:
«Գամսախուրդիայի առողջական վիճակն օրեցօր ավելի է վատանում, սակայն նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նա արդեն 13 օր շարունակում է հացադուլը, եւ մտադիր չէ դադարեցնել այն, քանի չի սկսվել այս գործով նոր քննություն»"- ասել է փաստաբանը:

Սա արդեն Վրաստանի առաջին նախագահի որդու 2-րդ ձերբակալությունն է: Առաջին անգամ նա ձերբակալվել էր 2008թ. սեպտեմբերի 3-ին Թբիլիսիի օդանավակայանում՝ Մոսկվայից վերադառնալիս: Նրան մեղադրանք էր առաջադրվել Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու եւ հակապետական դավադրություն կազմակերպելու մեջ: Մեղադրանքի համար հիմք էին ծառայել Ցոտնե հեռախոսազրույցներն իր զարմիկի՝ Կոնստանտինի հետ, որոնք սղագրվել էին 2007թ, զանգվածային բողոքի գործողությունների ժամանակ: Մոսկվայում գտնվող Ցոտնեն ընդդիմության մեղադրում էր անգործության եւ անվճռականության մեջ: Գամսախուրդիան ազատ էր արձակվել 2008թ. սեպտեմբերի 18-ին 20 հազար լարի գրավ վճարելուց հետո: