ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից զարմանք չի առաջացրել Կրեմլում, այն, ինչ տեղի է ունենում երկրում վերջին տարիներին, մեզ սովորեցրել է ոչնչից չզարմանալ, հայտարարել է Դմիտրի Պեսկովը, հայտնում է ТАСС-ը։

«Անկեղծ ասած, ԱՄՆ-ում տեղի ունեցածի վերջին մի քանի տարիները մեզ սովորեցրել են ոչնչից չզարմանալ: Ուստի, մենք շատ չզարմացանք»,- ասաց նա։

Պեսկովը նշել է, որ Կրեմլը ուշադիր հետևում է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ աշխարհի բոլոր խոշոր երկրներում տեղի ունեցող իրադարձություններին։