Ուկրաինական անօդաչու սարքերը հուլիսի 23-ի առավոտյան հարձակվել են «Կովկաս» նավահանգստում գտնվող լաստանավի վրա, հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։

Նրա խոսքով, հարձակման հետևանքով տեղի է ունեցել «տեղական» հրդեհ, կրակի տարածման վտանգ չկա։

Կոնդրատևը նաև հայտնել է, որ անձնակազմի անդամներից և նավահանգստի աշխատակիցներից կա մեկ զոհ և մի քանի վիրավոր։