Վրաստանն ու Թուրքիան, դեկտեմբերի 10-ից սահմանը հատելու պարզեցված ռեժիմի են անցնում, որի ժամանակ պահանջվում է միայն անձը հաստատող երկլեզու էլեկտրոնային վկայական: Այս մասին այսօր` նոյեմբերի 28-ին, Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն:

Նրա խոսքով, դեկտեմբերի 10-ից ուժի մեջ են մտնում վրաց-թուրքական համաձայնագիրը, որը ստորագրվել է այս տարվա մայիսի 31-ին` Սարփիում:

«Ըստ այդմ, Վրաստանի քաղաքացիները, ովքեր կունենան միջազգային ստանդարտներին համապատասխան նոր վկայականներ` էլեկտրոնային եւ երկլեզու (վրացերեն ու անգլերեն), կարող են ճամփորդել Վրաստանի եւ Թուրքիայի տարածքում»,- հայտարարել է Կալանդաձեն: