Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Կանադայի ղեկավարները Գազայի հատվածում անհապաղ հրադադարի կոչ են արել։
Երեք առաջնորդները վերահաստատել են իրենց հավատարմությունը Իսրայելի առաջարկած պատանդների ազատ արձակման և հրադադարի մասին համաձայնագրին, որը հրապարակվել էր մայիսի վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից:
Նրանք կոչ են անում բոլոր ներգրավված կողմերին զսպվածություն ցուցաբերել և ձեռնամուխ լինել լարվածության թուլացմանը, գրում է «Today in Israel» պորտալը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Քաղաքացիական անձինք պետք է պաշտպանված լինեն, և հումանիտար իրավիճակը լուծելու համար անհրաժեշտ է Գազային տրվող օգնությունը կայունացնել և մեծացնել»:





























