ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են մեքսիկական «Սինալոա» թմրակարտելի առաջնորդ Իսմայել Սամբադային՝ «Էլ Մաո» մականունով, և Խոակին Գուսման Լոպեսին՝ կարտելի մեկ այլ հայտնի առաջնորդ Խոակին Գուսմանի որդուն՝ «Էլ Չապո» մականունով։
Ըստ Associated Press-ի, Սամբադան աշխարհի ամենահայտնի թմրավաճառներից է, որը երկար ժամանակ ղեկավարել է կարտելի մաքսանենգ գործողությունները՝ աննկատ մնալով։
Մեքսիկայի դաշնային պաշտոնյան հայտնել է, որ Սամբադան և Գուսման Լոպեսը ԱՄՆ են ժամանել մասնավոր ինքնաթիռով, ինչից հետո ձերբակալվել են, գրում է «Ամերիկայի ձայնը»։
Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը մինչև 15 միլիոն դոլարի պարգև էր սահմանել այն տեղեկատվության համար, որը կօգնի Սամբադային ձերբակալելուն, որը տասնամյակներ շարունակ թաքնվում էր իշխանություններից:
Սամբադան և Գուսման Լոպեսը ղեկավարել են «տասնյակ հազարավոր ֆունտ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը Միացյալ Նահանգներում և համակարգել դրա հետ կապված բռնությունները», - հայտարարել է ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյը՝ հավելելով, որ նրանք այժմ «կկանգնեն Միացյալ Նահանգների արդարադատության առաջ»:





























