Իսրայելը, հարվածելով Լիբանանի տարածքին, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Սա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,- նշել են դիվանագիտական գերատեսչությունում։
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները չորս հրթիռ են արձակել Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ, որտեղ գտնվում են «Հեզբոլլահի» շիա աշխարհազորայինների գրասենյակները։ Հարվածը հասցվել է այն տարածքում, որտեղ գտնվում է Բահմանի հիվանդանոցը՝ Լիբանանի մայրաքաղաքի հարավում գտնվող «Հեզբոլլահի» կենտրոնակայանից 100 մետր հեռավորության վրա։
Իսրայելը, հարձակվելով լիբանանյան տարածքի վրա, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը. ՌԴ ԱԳՆ

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























