Ռուսաստանի մեծահարուստ գործարարների կարողությունն այս տարվա սկզբից աճել է 24,29 միլիարդ դոլարով, ասված է Bloomberg-ի հրապարակած Միլիարդատերերի ինդեքսում(Bloomberg Billionaires Index), որը հաշվարկներն անում է ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա։

Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ տարեսկզբից «Եվրոքիմ»  և СУЭК-ի համահիմնադիր Անդրեյ Մելնիչենկոն վաստակել է 6,37 միլիարդ դոլար, նրա կարողությունն աճել է, հասնելով 25,2 միլիարդ դոլարի, իսկ «Սեվերստալ»-ի հիմնադիր Ալեքսեյ Մորդաշովի կարողությունն աճել է 5,89 միլիարդ դոլարով՝ հասնելով 26, 8 միլիարդ դոլարի: Միաժամանակ «Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովը վաստակել է 3,24 միլիարդ դոլար, նրա կարողությունը ներկա պահին կազմում է 27,9 միլիարդ դոլար։

Ամենախոշոր վնասրը կրել է Ռուսաստանում երկաթի հանքաքար արտադրող խոշորագույն «Մետալոինվեստ»-ի բաժնետեր Ալիշեր Ուսմանովը:

2012 թվականի մարտից գործակալությունը հրապարակում է Bloomberg Billionaires Index-ը, որը մոլորակի 500 ամենահարուստ մարդկանց կարողության մասին տեղեկություններ է ներառում։