Նավթի հենանիշային գները ուրբաթ առավոտյան չափավոր աճում են՝ նախորդ օրվա կտրուկ անկումից հետո, որը պայմանավորված էր Միացյալ Նահանգների թույլ վիճակագրական տվյալներով։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը կազմել է 80 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,48 դոլարով (0,6%) ավելի է, քան նախորդ առուվաճառքի փակման ժամանակ։ Նախորդ օրը այդ պայմանագրերը էժանացել են 1,32 դոլարով (1,6%)՝ հասնելով 79,52 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ թանկացել են 0,49 դոլարով (0,64%)՝ հասնելով 76,8 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Հինգշաբթի օրը պայմանագիրը նվազել է 1,6 դոլարով (2,1%)՝ հասնելով 76,31 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։




























