Վարկանշային Fitch գործակալությունը երեկ հայտարարել է ԱՄՆ սուվերեն վարկանիշի կանխատեսման նվազեցման մասին, տեղեկացնում է BBC-ն:
Վարկանիշը կպահպանվի ամենաբարձր` AAA մակարդակի վրա, սակայն «բացասական» կանխատեսմամբ:
Այս փոփոխությունը պայմանավորված է ԱՄՆ կոնգրեսի կողմից բյուջեն կրճատելու անկարողությամբ:
Fitch-ը հայտարարել է, որ չնայած ԱՄՆ տնտեսությունը մնում է բավական ուժեղ, սակայն գոյություն ունի «զգալի անվստահություն» հետագա զարգացումների նկատմամբ: Վարկանիշի «բացասական» կանխատեսումը նշանակում է 50 տոկոս հավանականություն, որ երկու տարվա ընթացում իջեցվելու է նաեւ վարկանիշը:
Fitch-ի վերլուծաբանները նշել են, որ վարկանիշի կանխատեսման իջեցումը պայմանավորված է նախորդ շաբաթ ԱՄՆ Կոնգրեսի սուպերկոմիտեի համանախագահների բանակցությունների տապալումով, որոնք պետք է փոխզիջումների գնային պետական պարտքը 1.2 տրիլիոն կրճատելու հարցի շուրջ: Դա նշանակում է, որ ուժի մեջ կմտնի բյուջեի դեֆիցիտը կրճատելու «ավտոմատ» տարբերակը: ԱՄՆ պետական պարտքը ներկայոմ 15 տրլն դոլար է:
Հիշեցնենք, որ Fitch-ում Հայաստանի վարկանիշը ներկայումս էլ BB- է:



























