Ֆուտբոլի արքա Պելեն չի ընդգրկվել բրազիլական Սանթոսի հայտացուցակում` դեկտեմբերի 8-ից 18-ը Ճապոնիայում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու համար, հայտնում է Santosfc-ն:

Հոկտեմբերին բրազիլական մամուլը գրել էր, որ Սանթոսի գլխավոր մարզիչ Մուրիսի Ռամալյոն համաձայնել է թիմի կազմում ընդգրկել 70-ամյա Պելեին, սակայն վերջնական որոշումը պետք է ընդուներ աշխարհի եռակի չեմպիոնը: Ենթադրվում էր, որ խաղադաշտում Սանթոսի նախկին աստղ Պելեի եւ ներկա աստղ Նեյմարի հայտնվելը հաջող մարքետինգային քայլ կլինի:

Լիբերտադորեսի գավաթակիր Սանթոսը պայքարը աշխարհի առաջնությունում կսկսի կիսաեզրափակիչից: