Իռլանդիայի ֆուտբոլային ասոցիացիան երկարաձգել է պայմանագիրը երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնիի հետ: 72-ամյա իտալացի մասնագետը Եվրո-2012-ից հետո Իռլանդիայի թիմը կգլխավորի նաեւ մինչեւ 2014թ. աշխարհի առաջնության ավարտը: Ընտրական մրցաշարում Իռլանդիայի հավաքականի մրցակիցներն են Գերմանիայի, Շվեդիայի, Ասվտրիայի, Ղազախստանի եւ Ֆարերյան կղզիների հավաքականները: Եթե Իռլանդիան կարողանա նվաճել Բրազիլիայում կայանալիք եզրափակիչ մրցաշարի ուղեգիր, իսկ Տրապատոնին մնա պաշտոնում, ապա իտալացին կդառնա աշխահի առաջնությունների պատմության մեջ ավագագույն մարզիչը: Այժմ նվաճումը պատկանում է գերմանացի Օտտո Ռեխագելին, որը 2010թ. աշխարհի առաջնությունում Հունաստանի հավաքականին վերջին անգամ խաղադաշտ դուրս բերեց 71 տարեկան 317 օրականում, գրում է ria.ru-ն: