ԱՄՆ Պետքարտուղարությունը Քենթուկի եւ Նյու Յորք նահանգներում անցկացվող ձիարշավների կազմակերպիչներին պարտադրել է մրցումներից հանել Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովին պատկանող Սվիթ Դաքի նժույգը, գրում է New York Times-ը:
Պետքարտուղարությունը մրցման կազմակերպիչների ծանուցել է, որ ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունները Քադիրովին կասկածում են բազմաթիվ հանցագործությունների, այդ թվում խոշտանգումների եւ սպանությունների մեջ: Ձիարշավի կազմակերպիչները Չեչնիայի ղեկավարին հրավիրել են հարցազրույցի, սակայն Քադիրովը հրավերն անպատասխան է թողել: Այդ պատճառով նժույգը մրցմանը չի մասնակցել:
Չեչնիայի նախագահի մամուլի քարտուղար Ալվի Քարիմովան այս կապակցությամբ հայտարարել է, որ ամերիկացիներն այս ամենը կազմակերպել են հաղթանակի մեծ հնարավորություններ ունեցող նժույգի մասնակցությունը կանխելու համար, հաղորդում է ria.ru-ն:



























