Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հրաժարվել է Բելառուսի թիմի հետ ընկերական հանդիպում անցկացնել Թուրքիայում: Բելառուսական մամուլը գրում է, որ հայ գործընկերները Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիային հղած նամակում չեն նշել հրաժարվելու պատճառները, սակայն պատրաստ են խաղալ այլ երկրում:

Փետրվարին Բելառուսի թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնելու Թուրքիայում: Ընկերական հանդիպումը նախատեսված է փետրվարի 29-ին: