Հանրապետության տարածքում օգոստոսի 11-15-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։
Ինչպես «Հայպետհիդրոմետ»-ից հայտնել են NEWS.am-ին՝ Երևան քաղաքում՝ օգոստոսի 11-12-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +30+32։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+28,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +21+25,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +26+29,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +20+24,
Լոռի՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +22+26,
Տավուշ՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +26+30,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +22+24,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +27+31,
Արարատ՝ գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +31+33,
Արմավիր՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +31+33,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +20+24,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +29+33,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +24+26:




























