Պատգամավորները հետեւելու են, թե ինչպես է ավտոմեքենաների ակցիզային հարկն ազդում սպառողների նախասիրությունների վրա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նշենք, որ ներկայումս խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել հարկային օրենքների փաթեթը. Ակցիզային հարկի մասին օրենքի նախագծով նախատեսվում է 30 մլն դրամ եւ ավելի արժեքով, կամ 2 տարի տարիքով ու 4 հազար խմ աշխատանքային խավալով մեքենաների համար սահմանել ակցիզային հարկ մաքսային արժեքի 20 տոկոսի չափով:
«Հարկային դրույքը միանգամից պարզելը շատ բարդ է: Հնարավոր է` այդ շեմը համարժեք է, միգուցե ցածր է: Որպես օրենսդիր մարմին, մենք հետեւելու ենք սպառողներից եկող ազդակներին, թե ինչպես են դրանք ազդելու իրենց նախասիրությունների վրա»,- ասել է Մինասյանը:



























