Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը իր թելեգրամ-ալիքում հայտնել է, որ հարվածներ է հասցրել Մատատ բնակավայրի մոտ գտնվող իսրայելական ռազմական օբյեկտի զորախմբին։
Շարժման հայտարարությունում նշվել է, որ հրթիռային հարվածը, որը հասցվել էր նույն օրն ավելի վաղ, «անմիջականորեն» խոցել է զինվորներին։
Լիբանանի եւ Իսրայելի միջեւ սահմանին պահպանվում է բարձր լարվածություն, քանի որ վերջինն սպասում է «Հեզբոլլահի» խոստացած պատասխանին շարժման ավագ ռազմական հրամանատար Ֆուադ Շուքրայի սպանության համար՝ այս ամսվա սկզբին Բեյրութին հասցված հարվածի հետեւանքով։




























