Լեհաստանը «Patriot» զենիթային համակարգերի համար արձակման կայանների արտադրության վերաբերյալ պայմանագիր է կնքել Միացյալ Նահանգների հետ։

Առաջին մեքենաները պետք է պատրաստ լինեն երեք տարուց։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է արտադրել 48 միավոր զենիթային համակարգերի համար արձակման կայան, ըստ Euronews-ի՝ դա բավարար է 6 զենիթային մարտկոցներ համալրելու համար։

«Մենք ներդրումներ ենք կատարում Լեհաստանի պաշտպանական արդյունաբերության մեջ, հանրապետության զինված ուժերում՝ ապահովելու համար մեր և դաշնակիցների անվտանգությունը», - նշել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։