2014-ին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմկոմիտեն դեկտեմբերի 1-ից կգլխավորի Ռոնալդոն: Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռիկարդո Տեյշերան մեղադրվում է կոռուպցիայի մեջ եւ լքել է կազմկոմիտեի նախագահի պաշտոնը:

Բրազիլիայի հավաքականի նախկին անդամ Կաֆուն ողջունել է Ռոնալդոյի նշանակումը եւ վստահություն է հայտնել, որ նա, չունենալով վարչական աշխատանքի փորձ, կկարողանա լուծել բոլոր խնդիրները: Կաֆուն նշել է, որ Ռոնալդոն ուժեղ մարդ է: Բրազիլիայի բնակչությունը եւս դրական է արտահայտվել նշանակմանը:

ՖԻՖԱ-ն բազմիցս հայտարարել է, որ Բրազիլիան հետ է մնում աշխարհի առաջնության նախապատրաստման ժամանակացույցից եւ կարող է մրցաշարի անցկացումը տալ այլ երկրի: Այնպես որ, Ռոնադոյին ծանր աշխատանք է սպասվում, գրում է gazeta.ru-ն: