ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ««լավատեսորեն է տրամադրված» Գազայում կրակի դադարեցման շուրջ հնարավոր համաձայնություն ձեռք բերելու առնչությամբ, հայտնել  է BBC-ն։

«Հիմա ավելի մոտ ենք դրան, քան երբևէ», - հայտարարել է ԱՄՆ նախագահը բանակցությունների վերջին փուլից հետո՝ հավելելով, որ իր պետքարտուղարին ուղարկում է Իսրայել՝ շարունակելու համար «հետևողական ջանքերն այս համաձայնագրի կնքման նպատակով»։

Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատճառով Իրանը կարող է հարվածներ հասցնել Իսրայելին, այդ առնչությամբ Բայդենը հայտարարել է, որ «տարածաշրջանում ոչ ոք չպետք է քայլեր ձեռնարկի բանակցային գործընթացը խաթարելու համար»:

Մինչդեռ գործարքի կնքման հավանականության վերաբերյալ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը թերահավատություն է հայտնել։ Եվ առանց հրադադարի հնարավորության մասին հիշատակելու՝ Իսրայել հայտարարել է, թե «գնահատում է պատանդներին ազատելու գործարքից ՀԱՄԱՍ-ին հետ պահելու հրաժարվելուց ԱՄՆ-ի և միջնորդների ջանքերը»:

Նոյեմբերին ձեռք բերված զինադադարի շրջանակում ՀԱՄԱՍ-ն արդեն ազատ է արձակել 105 պատանդի՝ մեկշաբաթյա հրադադարի և Իսրայելի բանտերում գտնվող մոտ 240 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց: Իսրայելը պնդում է, որ 251 պատանդներից 111-ը դեռ պահվում են Գազայում, որոնցից 39-ը ենթադրաբար մահացել են։