Պակիստանը շարունակում է կոշտ քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի հանդեպ սահմանի վրա բլոկպոստի ռմբակոծման հետ կապված միջադեպից հետո: Պակիստանի ԶՈւ հրամանատարության ներկայացուցիչ Իսհակ Նադիմը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ավիացիոն հարվածը ագրեսիայի միտումնավոր ակտ է հանդիսանում, հաղորդում է Reuters գործակալությունը:

Իր հերթին, պաշտոնական Իսլամաբադը ԱՄՆ-ից պահանջել է ազատել Շամսի ավիաբազան, որի վրա, ենթադրվում է, կայանել են ամերիկյան անօդաչու թռչող սարքերը: Այդ մասին հայտնում է «Աաջ-TV» հեռուստաալիքը:

Այդ գաղտնի ավիաբազան ազատելու պահանջով պաշտոնական դիմումը ամերիկյան հրամանատարությանն է ուղակել Պակիստանին ԱԳՆ-ը:

Այդուհանդերձ, ամերիկյան զինվորականները չեն կարծում, որ Շամսի ավիաբազայի կորուստը կանդրդառնա տարածաշրջանում ամերիկյան անօդաչուների մարտունակության վրա: ԱՄՆ ռազմական հրամանատարության աղբյուրները պնդում են, որ շուտվանից պատրաստում են այլ բազաներ` տարածաշրջանում անօդաչու թռչող սարքեր տեղադրելու համար, գրում է «Ռիա Նովոստին»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ի գիշերը ՆԱՏՕ-ի մի քանի ռազմական ուղղաթիռներ ներխուժել են Պակիստանի օդային տարածք` Աֆղանստանի սահմանի վրայով, եւ հարվածներ են հասցրել երկրի հյուսիս-արեւմտյան շրջաններին: Տարբեր տեղեկություններով զոհվել են 24-ից 28 զինվորականներ, այդ թվում երկու սպա, եւս 14-ը վիավորվել են:

Ի պատասխան` Պակիստանը վերջնականապես փակել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերին բեռներ մատակարարող տրանսպորտային միջանցքները: