Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերն աղետալի դրության մեջ են, գրում է գերմանական Bild պարբերականը։

«Դոնեցկի շրջանային ռազմական վարչությունը կիրակի հայտարարեց Պոկրովսկ քաղաքից երեխաներ ունեցող ընտանիքների հարկադիր տարհանման մասին։ Երբևէ այնտեղ ապրում էր 80 հազար մարդ։

Ներկա պահին Պոկրովսկայա թաղամասում ապրում է 53 հազար բնակիչ, որից գրեթե 4000-ը երեխաներ են։

Ռուսական զորքերը 7-8 կմ մոտեցել են շրջկենտրոնին: Սկզբում այդ հեռավորությունը 38 կմ էր։ Ռուսական ռազմահենադաշտը գրեթե ամեն օր ընդլայնվում է։

Ուկրաինայի իշխանությունները կարգադրել են երկու շաբաթվա ընթացքում տարհանել 65 հազար բնակիչ ունեցող Պոկրովսկ քաղաքը։

50 կմ հյուսիս-արևելք ընկած Տորեցկից 32 հազար նախկին բնակիչներից 29 հազարը փախել են:

Դոնբասում իրադրությունն աղետալի է:

Այս իրավիճակում չափազանց ռիսկային է Դոնբասում հակահարձակում իրականացնելու փոխարեն 5000 լավագույն զինվորներին ուղարկել հարևան երկիր»,- գրում է գերմանական պարբերականը։