Օգոստոսի 19-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչին՝ վերջինիս խնդրանքով։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ընդգծվել է հակամարտության հետագա սրմանը, դրա երկարաձգմանն ու անհարկի զոհերի հանգեցնող՝ Ուկրաինային արևմտյան զենքով զինելու անթույլատրելիության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը։

Թուրքիային կոչ է արվել հրաժարվել «հավաքական Արևմուտքի» երկրների նման ապակառուցողական քաղաքականությանը մասնակցելուց։

Հաստատվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև կառուցողական հարաբերությունների հետագա զարգացման փոխադարձ հանձնառությունը։