Օգոստոսի 19-ին, ժամը 12:29-ին Վայոց ձորի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հախլու» կոչվող տարածքում նկատվում է ծուխ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք օպերատիվ խումբ, մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ այրվում է խոտածածկ տարածք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։22-ին, մարվել՝ 21։05-ին: Այրվել են մոտ 4,2 հա խոտածածկույթ և թփուտներ, ջերմահարվել՝ 20 դեկորատիվ, 16 պտղատու ծառ և 5 խաղողի վազ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 32 փրկարարական ծառայող և 6 էկոպարեկ։




























