S&P միջազգային վարկանշային գործակալությունն իջեցրել է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի մի շարք խոշոր ֆինանսական ինստիտուտների վարկանիշները: Նրանց թվում ԱՄՆ-ի այնպիսի խոշոր բանկեր են, ինչպիսիք Bank of America-ն, Goldman Sachs-ըեւ Morgan Stanley-ն:

AP-ը տեղեկացնում է, որ վարկանիշների վերանայումը պայմանավորված է բանկերի գնահատման չափանիշների նոր համակարգով, որը հիմնված է կառավարությունների ազդեցության եւ կենտրոնական բանկերի հաշվառման մակրոտնտեսական տվյալների վրա:

Գործակալությունը վերանայել է ֆինանսական առաջատար 37 ինստիտուտների վարկանիշները:

Merrill Lynch & Co. Inc., Citigroup Inc., Goldman Sachs, Morgan Stanley բանկերի վարկանիշներն A-ից իջել են A - ցուցանիշի: Միեւնույն ժամանակ, Bank of America, JPMorgan Chase կազմակերպությունների վարկանիշը  A+ ցուցանիշից իջել են A-ի:

Ընկել են նաեւ Մեծ Բրիտանիայի առաջատար Barclays PLC, HSBC Holdings PLC, Lloyds Banking Group PLC եւ Royal Bank of Scotland բանկերի վարկանիշները:

 «Իզվեստիա»-ն գրում է, որ ավելի վաղ մեկ այլ վարկանշային գործակալություն` Moody`s -ը, հայտարարել էր եվրոպական 15 երկրների 87  բանկերի վարկանիշների հնարավոր իջեցման մասին, որոնց մեծամասնությունը գտնվում է Իսպանիայում, Իտալիայում, Ավստրիայում եւ Ֆրանսիայում: