Կուրսկի մարզի բնակիչները օգոստոսի 28-ից կկարողանան ժամկետից շուտ քվեարկել Կուրսկի մարզի նահանգապետի ընտրություններում։
Դրա մասին հայտնել են մարզային ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից։
Ընտրողները հնարավորություն կունենան վաղաժամ քվեարկել ինչպես ընտրատեղամասերում, այնպես էլ տանը։
Ընտրական հանձնաժողովն այս որոշումն ընդունել է բնակիչների անվտանգությունը, կյանքի և առողջության պաշտպանությունը ապահովելու նկատառումներով։
Հիմնական քվեարկությունը կանցկացվի սեպտեմբերի 6-ին, 7-ին և 8-ին, հավելել են ընտրական հանձնաժողովից։
Կուրսկի մարզի նահանգապետի ընտրության համար գրանցված է չորս թեկնածու։
Դա «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից առաջադրված նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովն է և մարզային դումայի երեք պատգամավորներ՝ Ալեքսեյ Բոբովնիկովը ՌԴ Կոմունիստական կուսակցությունից, Գենադի Բաևը՝ «Արդար Ռուսաստան. Հայրենասերները՝ հանուն ճշմարտության» կուսակցությունից և Ալեքսեյ Տոմանովը՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից:





























