ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը Սեուլում առաջարկել է մանկական շախմատային մրցամարտ անցկացնել Հյուսիսային եւ Հարավային Կորեայի սահմանի վրա: 100 խաղատախտակները կդրվեն հենց սահմանագծի վրա: Բարեկամության մրցամարտը նախատեսվում է կազմակերպել 2012թ. մարտին: ՖԻԴԵ-ի նախագահը կայցելի նաեւ Հյուսիսային Կորեա: Իլյումժինովը հույս է հայտնել, որ հաջորդ համաշխարհային Օլիմպիադայում Կորեան հանդես կգա միասնական թիմով:

ՖԻԴԵ-ն նախատեսում է բարեկամության մրցամարտ անցկացնել նաեւ Իսրայելի եւ Պաղեստինի սահմանին, հաղորդում է ria.ru-ն: