Սուզակները հայտնաբերել են վեց անհետ կորածներից հինգի մարմինները եւ նրանցից չորսին դուրս բերել ափ, տեղեկացրել է ВВС-ն։
Իտալական ափային պահպանությունը պաշտոնապես չի ճանաչել մարմինները, որոնք բարձրացվել են Սիցիլիայի ափերի մոտ «Bayesian» խորտակված նավից։
Փրկարարները մի քանի օր են ծախսել չորս բրիտանացիների եւ երկու ամերիկացիների մարմինների որոնման վրա։
Նրանք են՝ Մայք Լինչը, բրիտանական տեխնոլոգիական ձեռներեց, որի կինը զբոսանավի սեփականատերն է, նրա դուստր Հաննա Լինչը, Morgan Stanley Bank International-ի վարչության նախագահ Ջոնաթան Բլումերը եւ նրա կինը՝ Ջուդի Բլումերը։ Առաջին երկուսի մարմինները ափ են հանվել չորեքշաբթի, Պորտիչելո Հարբորում։ Մի քանի ժամ անց ջրից հանվել են եւս երկու մարմիններ։
«Bayesian» նավը խորտակվել է վատ եղանակի պատճառով երկուշաբթի առավոտյան, ափից մոտ 700 մետր հեռու։ Զբոսանավը հավանաբար խորտակվել է ջրահողմի պատճառով, որի հետեւանքով շրջվել եւ սուզվել է 50 մետր խորությամբ։





























