Բազմաբնակարան շքեղ երկնաքերի բնակիչները երեքշաբթի մեկուսացվել են կասկածելի իրի հայտնաբերումից հետո։ Շենքում ապրում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, որն այնտեղ է ապրել ողջ գարնան ընթացքում, գրել է իսրայելական 12-րդ ալիքը։

Կարանտինի ժամանակ Յաիրը շենքում չէր, նա տուն է վերադարձել միայն չորեքշաբթի։

Երկնաքերի բնակիչը իսրայելական ԶԼՄ-ին պատմել է, որ ավելի վաղ այդ օրը գործի է դրվել հրշեջ ազդանշանը, եւ թեեւ ինքը չի կարող հաստատ ասել, բայց կարծում է, որ դա կապված էր հրդեհի հետ։

Բնակիչները գաղտնագրված տեղեկություն են ստացել շենքի վարչությունից եւ ոստիկանական դեպարտամենտից, որում նրանց առաջարկվում էր մնալ բնակարաններում եւ չմոտենալ պատուհաններին։

Մոտ երեք ժամ հետո ստացվել է եւս մեկ հաղորդագրություն, որում տեղեկացվել է, որ կարանտինը հանվել է, եւ նրանք կարող են ազատ դուրս գալ բնակարաններից։