Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հանդես է եկել Ռուսաստանի տարածքում Ուկրաինային արևմտյան զենք կիրառելու թույլտվության օգտին, գրում է գերմանական Bild պարբերականը։ Բորելի գնահատմամբ՝ նման որոշումը «կուժեղացնի Ուկրաինայի ինքնապաշտպանությունը» և դրանով իսկ «կփրկի կյանքեր և կնվազեցնի ավերածություններն Ուկրաինայում»։
Ավելի վաղ «Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել էին Կիևին 50 միլիարդ դոլարի չափով նոր ֆինանսական օգնության շուրջ։ Ակնկալվում է, որ վարկը, ի թիվս այլ բաների, կապահովվի ռուսական սառեցված ակտիվներից տոկոսային եկամուտներով:




























