Թուրքիայի և պաղեստինյան ՖԱԹՀ խմբավորման պաշտոնյաները հինգշաբթի օրը քննարկել են պաղեստինյան խմբավորումների միջև հաշտեցման գործընթացը, գրում է Daily Sabah-ը։

Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնում են, որ փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը հանդիպել է ՖԱԹՀ կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Ջիբրիլ ալ Ռաջուբի հետ։

Նրանք քննարկել են նաև Գազայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, սակայն հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել։

ՖԱԹՀ-ը ԱՄՆ-ի սատարած Պաղեստինի ինքնավարության գլխավոր կուսակցությունն է, որը կառավարում է Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափի մասերը և պաղեստինյան երկու հիմնական խմբակցություններից մեկը, բացի ՀԱՄԱՍ դիմադրության խմբավորումից, որը կառավարում է շրջափակված Գազայի հատվածը 2007 թվականից: ՀԱՄԱՍ-ը և ՖԱԹՀ-ը անհաշտ մրցակիցներ են դարձել այն պահից, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները ՖԱԹՀ-ին դուրս մղեցին Գազայի հատվածից 2006 թվականի ընտրություններում ՀԱՄԱՍ-ի հաղթանակին հաջորդած մահաբեր բախումներից հետո: