ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ կանի պատժամիջոցներ սահմանել իսրայելցի երկու աջ արմատական նախարարների դեմ, գրում է Guardian-ը։

Հինգշաբթի օրը ԵՄ 27 արտգործնախարարների հանդիպման ժամանակ Բորելը փաստարկներ կներկայացնի Իտամար Բեն-Գվիրի և Բեցալել Սմոտրիչի՝ Իսրայելի կառավարության երկու աջ արմատական նախարարների, դեմ պատժամիջոցներ մտցնելու համար, որոնց սադրիչ հայտարարություններն ու վարքքը միջազգային դատապարտման են արժանացել:

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բեն-Գվիրը վրդովմունք է առաջացրել Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթ իր վերջին այցով, որը սրբավայր է մուսուլմանների և հրեաների համար:

Նախարարը, որը ձգտում է ձախողել հրադադարի բանակցությունները, հայտարարել էր, որ գնացել էր աղոթելու՝ խախտելով ստատուս քվոն, որը թույլ է տալիս միայն մուսուլմաններին աղոթել, մինչդեռ մյուսները կարող են միայն այցելել:

Բեն-Գվիրը նաև բազմիցս կոչ է արել դադարեցնել մարդասիրական օգնության և վառելիքի մատակարարումները Գազա, մի դիրքորոշում, որը նա կրկնել է այս ամսվա սկզբին:

Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը նույնպես վրդովմունք էր առաջացրել այս ամսվա սկզբին՝ հայտարարելով, որ կարող է «արդարացված և բարոյական» լինել Գազայում 2 միլիոն մարդուն սովամահ անելը, որպեսզի ազատեն մնացած իսրայելցի պատանդներին, որոնք գերեվարվել էին հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումների ժամանակ: