Հեռուստատեսային իր ելույթում լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալան հայտարարել է, որ շարժումը չի նախատեսում հարվածներ հասցնել Թել Ավիվին, Բեն Գուրիոն օդանավակայանին կամ Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին, հայտնում է Al Jazeera-ն։
Նա հավելել է, որ թեև լիբանանյան շարժումը մտադիր չէր այսօրվա հարձակման ժամանակ գերճշգրիտ հրթիռներ կիրառել, սակայն դրանք կարող է օգտագործել մոտ ապագայում։
Ըստ «Հեզբոլլահի» առաջնորդի, իսրայելական ռազմաբազան գտնվում էր Լիբանանի հետ Իսրայելի սահմանից մոտ 100 կմ հեռավորության վրա:
Իսրայելի տարածքում «գործողության գլխավոր թիրախը» եղել է Գլիլոտ բազան՝ Իսրայելի գլխավոր ռազմական հետախուզական բազան, ասել է Նասրալան։
Նա նշել է, որ իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանին շարժման գործողությունների մեկնարկից 30 րոպե առաջ՝ հավելելով, որ հարվածների ենթարկված տարածքները ոչ մի կապ չեն ունեցել գործողության հետ։




























