ԱՄՆ-ն օգնել է հետևել Իսրայելի ուղղությամբ «Հեզբոլլահի» արձակված հրթիռների և անօդաչուների փոթորկալից հարձակմանը, սակայն չի մասնակցել Լիբանանին հասցված հարվածներին կամ թռչող արկերի խոցմանը, հայտարարել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը, հաղորդում է AFP-ն:

«ԱՄՆ-ն չի մասնակցել անցած գիշեր Իսրայելի կանխարգելիչ հարվածներին։ Մենք որոշակի ISR (հետախուզություն, դիտարկում, տեղանքի ուսումնասիրություն) աջակցություն ենք ցուցաբերել՝ հետևելու լիբանանյան «Հեզբոլլահի» մոտեցող գրոհների առումով, բայց ոչ մի կինետիկ գործողություն չենք իրականացրել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել», - հայտարարել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության պաշտոնյան:

«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին և նախկինի պես լավ պատրաստված ենք և պատրաստ աջակցել Իսրայելի պաշտպանությանը Իրանի և նրա կողմնակիցների հարձակումներից»,- հավելել է նա: