Աճառյան փողոցում արդեն տեւական ժամանակ է՝ ինչ խրամուղիները քանդված մբնացել են, պատճառը ո՞րն է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Զեկուցվեց, որ խրամուղիներում տեղի է ունեցել վթար, քանդեկլ են, որպեսզի օպտիկամանրաթելային մալուխները նորից անցկացնեն, հետո փակեն:
Ավինյանը նկատեց, որ արդեն մեկ ամսից ավելի է, որ այդպիսի վիճակ է. «Խնդրում եմ, որ հնարավորինս ավելի ուշադրություն դարձնենք, երկար չենք կարող թողնել այդպես: Կահավորված է, լավ է, բայց, ամեն դեպքում, չպետք է այդքան երկար մնա»,-ասաց նա:





























