ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երկու ավիակիր հարվածային խմբերին «Աբրահամ Լինքոլն» և «Թոդոր Ռուզվելտ» ավիակիրների գլխավորությամբ հրամայել է մնալ Մերձավոր Արևելքում՝ տարածաշրջանային լարվածության աճի պայմաններում ուժեղացնելով ԱՄՆ ռազմական ներկայությունը:
Դրա մասին, ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ Պենտագոնի ղեկավարը հայտարարել է իր իսրայելցի գործընկեր Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցից հետո:



























